Սեր, հարաբերություններ, ընտանիք
Տղամարդու անհավատարմության 10 հիմնական պատճառները
Ամուսնական կյանքի խարխլման հիմնական պատճառներից է անհավատարմությունը: Ավելի հաճախ տղամարդիկ են դավաճանում կանանց, քան հակառակը: Որոշ կանանց համար էլ արտասովոր չէ, երբ տղամարդը «ձախ» է գնում:
Հավանաբար Ձեր շրջապատում էլ հանդիպած կլինեք գեղեցիկ, խելացի կանանց, որոնց տղամարդիկ դավաճանում են, և այստեղ է հարց առաջանում` ինչո՞ւ,-փոխանցում է erkusov.am-ը:
Կանայք կարծում են, թե դավաճանության հիմնական պատճառն այն է, որ տղամարդիկ հոգնում են իրենցից կամ անկողնում այդքան էլ լավը չեն: Բայց չէ՞ որ ընտանիքում հազար ու մի խնդիր կարող է առաջանալ, ինչը տղամարդուն կդրդի դավաճանության: Եվ այսպես`
1. Սեռական կյանքում անբավարարվածությունը: Թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ հաճախ լռում են իրենց ցանկությունների, սեռական երևակայությունների մասին և ավելի ազատ պատմում դրանք անծանոթներին: Խնդիրն այն է, որ այս թեմայից խոսելն ամոթալի է համարվում:
2. Կենցաղային խնդիրները: Մինչամուսնական շրջանում զույգերն ավելի թեթև են, կրքոտ, ուշադիր, որովհետև դեռևս կենցաղային խնդիրներ չեն ունենում: Իսկ ամուսնական կյանքում տղամարդը «Ես քեզ սիրում եմ» նախադասության փոխարեն կարող է լսել «ծորակը վերանորոգեցի՞ր», «հեռուստացույց նայելու փոխարեն արի՛ պահարանի դուռը վերանորոգիր» կամ «վերջապես տան խնդիրներով զբաղվի՛ր» նախադասությունները:
3. Հետաքրքասիրությունը: Բոլոր տղամարդիկ էլ իրենց ամուսնական կյանքի ընթացքում դավաճանում են իրենց կանանց երբեմն հետաքրքրասիրությունից դրդված: Նրանց հետաքրքիր է համեմատություններ անցկացնելը կամ պարզապես «արգելված պտուղից» օգտվելը:
4. Զվարճությունը: Երբեմն տղամարդիկ, «կուշտ» լինելով ընտանեկան կյանքից, զվարճություններ են փնտրում դրսում: Նրանք մտադիր չեն բաժանվել իրենց կանանցից, բայց պարբերաբար զվարճանում են սիրուհու հետ, որը կարող է տարիներ տևել:
5. Փորձը: Ամուսնուն կարող է թվալ, որ կնոջ հետ հարաբերությունները միապաղաղ են, և նա նոր հարաբերություններ փնտրի դրսում: Իսկ երբ կինը ամուսնու կյանքում առաջինն է լինում, ապա ամուսինը փորձ ձեռք բերելու կարիք է ունենում:
6. Ինքնահաստատումը: Ցածր ինքնագնահատականով տղամարդիկ դավաճանում են իրենց կանանց, որպեսզի իրենք իրենց ապացուցեն, որ գայթակղիչ են ու ցանկալի:
7. Կնամոլությունը: Կինը, որն ուզում է ամուսնանալ մեկ անգամ և ամուր ընտանիք ստեղծել, շատ բարդություններ կունենա, եթե կնամոլ տեսակի տղամարդու հետ համատեղի կյանքը: Որպես կանոն` այս տեսակի տղամարդուն հանդիպելիս կինը մտածում է, որ սիրելին անհաջող կանանց է հանդիպել, և այսուհետ ամեն ինչ այլ կերպ կընթանա... բայց` ոչ: Կնամոլ տղամարդը երբեք չի փոխվում, գուցե որոշակի ժամանակ նա լինի զուսպ, բայց դա անցողիկ է: Այս դեպքում կա՛մ կինը պետք է համակերպվի ամուսնու կնամոլության հետ (մինչև ամուսնությունն էլ կնամոլները բացահայտում են իրենց ), կա՛մ հույս ունենա, որ մի օր նա կփոխվի:
8. Վատ դաստիարակությունը: Տղա երեխայի համար, ով մեծանում է մի ընտանիքում, ուր հայրը բացահայտ դավաճանում է կնոջը և մայրը անտեսում է այդ փաստը, անհավատարմությունը կարող է ընտանեկան մոդել դառնալ: Մեծանալով` նա կրկնելու է այն, ինչ տեսել է հորից:
9. Ալկոհոլը: Բոլորին էլ հայտնի է, որ գինովցած մարդը ավելի համարձակ է դառնում և չի կառավարում իր գործողությունները: Ալկոհոլի օգտագործումը կարող է դրդել տղամարդուն դավաճանության:
10. Սիրո և հոգատարության բացակայությունը ընտանիքում: Երբեմն ամուսինները վաղուց սառել են միմյանց հանդեպ, բայց ստիպված ապրում են միասին երեխաների պատճառով կամ այլ պատճառներով: Այս դեպքում տղամարդը կատարում է իր պարտականությունները որպես հայր, իսկ որպես տղամարդ այլ կնոջ մոտ է պարբերաբար այցելում:
Հ.Գ. Ամեն դեպքում, եթե տղամարդը դավաճանել է, ուրեմն ենթագիտակցորեն դա նրա մտքով անցել է: Ինչպես տեսնում եք, պատճառները տարբեր են: Բայց ավելի էական է, որ տղամարդը հասկանա ընտանիքի կարևորությունը: Չմտածված քայլով տղամարդը կարող է փլուզել տարիներով կառուցած ընտանիքը:
Ի վերջո, ո՞վ կամ ի՞նչը կարող է ավելի կարևոր լինել, քան կինն ու երեխաները:
10.07.2013 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ